ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ
«ՍԱՆՖՈՒԴ»
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂ




Առողջ սնունդը շատ կարևոր է առոջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և երկարակեցության համար:
«Սանֆուդ»-ը հայկական ընկերություն է, որը մասնագիտացած է բնական և առողջ սննդամթերքի արտադրության մեջ:
Սանֆուդ ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում հումքի որակին և արտադրության տեխնոլոգիաներին, ինչը թույլ է տալիս նրան մնալ շուկայում առաջատար արտադրողներից մեկը։
Ընկերության արտադրանքը պահանջված է ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս։
Ընկերությունը առաջարկում է տարբեր մթերքներ, որոնք պատրաստված են բնական բաղադրիչներից՝ առանց քիմիական հավելումների: Սանֆուդի արտադրանքը ներառում է.
🌞Կետչուպ «Primo»- ունի հիասքանչ համ և բարձր որակ։ «Primo» կետչուպը չի պարունակում ԳՄՕ և համի ուժեղացուցիչներ։ Պատրաստված է արևի տակ հասունացած լոլիկներից, բնական կանաչիներից և համեմունքներից։
🌞 Մայոնեզ «Primo»-պարունակում է բնական համեմունքներ, իսկական դեղնուցներ, բուսական յուղ, բնական մանանեխ։
🌞Հալած բուսայուղային խառնուրդներ«Իմպերիա վկուսա» և «Ցարսկայա»- տեսակները պարունակում են հակաբորբոքային ակտիվությամբ օժտված նյութեր, որոնք կարգավորում են մարսողությունը, պահպանում արյան մեջ շաքարի ճիշտ մակարդակը և նպաստում սիրտ-անոթային համակարգի առողջացմանը։ Դրանք ունեն յուղի ծխեցման բարձր ջերմաստիճան, հետևաբար տաքացնելիս չեն այրվում և չեն առաջացնում կանցերոգեն նյութեր։
🌞Տոմատի մածուկ «Primo»-ն ունի հերմետիկ փաթեթավորում, ինչն էլ թույլ է տալիս երկար պահել սառնարանում՝ զերծ մնալով կոտրվելու կամ բորբոսնելու վտանգից։ Առողջ սննդի համար կարևոր է ընտրել տոմատի մածուկ առանց վտանգավոր քիմիական նյութերի: Տոմատի մածուկի «Primo» տեսականին պատրաստված է բնական մթերքներից և չի վնասում առողջությանը։
🌞Սփրեդ «Մասելկո»-ն պատրաստվում է բուսական յուղի և կաթնային խառնուրդի հիման վրա, չի պարունակում խոլեստերին, հարուստ է վիտամիններով։
🌞Կաթնային մարգարին «Սանֆուդ»-ը պարունակում է РР, А, Е վիտամիններ, ինչպես նաև առողջության համար անհրաժեշտ միկրոէլեմենտներ (մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր, նատրիում, կալցիում) և զերծ է տրանսճարպերից, որոնք վնասակար են առողջությանը։
🌞«Primo»-թանձր և համեղ խտացրած կաթը օգտագործվում է դեսերտների, թխվածքների, սուրճի և այլ ըմպելիքների պատրաստման համար ։
🌞 «Ֆավորիտ» խմորիչը թխվածքների և բուլկիների պատրաստման կարևոր բաղադրիչն է։
🌞Աղը համ է տալիս ուտելիքին, բայց բացի դա այն կարևոր նշանակություն ունի մարմնի ֆիզիոլոգիական գործունեության, ջրի հավասարակշռության պահպանման, նյարդային և մկանային գործունեության կարգավորման, ինչպես նաև մաշկի և օրգանների առողջության համար: Աղը պետք է չափավոր օգտագործել։
🌞Սոդան հանդիսանում է փխրեցուցիչ, ինչպես նաև թթվայնության կարգավորիչ:
🌞Սոուսները կարևոր դեր են խաղում խոհանոցում՝ ուտեստներին հաղորդելով հարուստ և բազմազան համեր: Դրանք հիանալի են մակարոնի, բանջարեղենի կամ մսի հետ։ «Primo» պանրային սոուսը ունի վառ, հարուստ համ և պանրի նուրբ բույր, որն արթնացնում է ախորժակը։
Ընտրեք բնական և առողջ սնունդ՝ ապահովելու ձեր օրգանիզմի բարեկեցությունը։