ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Սանֆուդ» ընկերությունը ստեղծվել է 2009 թվականին։ Կարճ ժամանակահատվածում ընկերությունը դարձավ Հայաստանի յուղաճարպային բնագավառի առաջատարը և մինչ օրս պահպանում է առաջատարի դիրքը։ 2021 թվականին գործարկվեցին մայոնեզի, կետչուպի և խտացրած կաթի հոսքագծեր՝ դառնալով անփոխարինելի, համեղ լրացում ցանկացած սեղանի համար։
Մեր արտադրությունը նորագույն ժամանակակից սարքավորումների և օրիգինալ բաղադրատոմսերի համադրություն է, որոնք մշակվում են մեր ժամանակակից հետազոտական լաբորատորիայում՝ որակյալ բաղադրիչների և ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ:
Մեր հաջողության գրավականը արտադրանքի որակի և արտադրության անվտանգության ամենօրյա վերահսկումն է ISO 2200:2018 ստանդարտի համապատասխան։ BSI Բրիտանական ստանդարտների ինստիտուտի կողմից իրականացվող պարբերական աուդիտը հաստատում է «Սանֆուդ» ընկերությունում սննդային անվտանգության համակարգի անընդհատ և անխափան աշխատանքը։
Ընկերության գնային քաղաքականությունը` մենք հաշվի ենք առնում սպառողական զամբյուղի աճի տեմպերը, այդ պատճառով մեր ընկերությունը առաջարկում է իրենց ընտանիքի առողջության և ընտանեկան բյուջեի մասին հոգացող սպառողների համար լավագույն գնային առաջարկություններով արտադրանք։
Ընկերության արտադրանքը հաջողություն է վայելում նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Ընկերությունն իր արտադրանքն արտահանում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Վրաստանը, Ղազախստանը, Իսրայելը, Ռուսաստանը և այլն:
«Սանֆուդ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի տարածքում «ԷՖԿՈ» և «Cargill» ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն ու բացառիկ դիստրիբյուտորը, որոնք առաջատար դիրքեր են զբաղեցնում իրենց ոլորտում և իրենց դրսևորել են որպես հուսալի գործընկերներ: Ընկերությունները արտադրում են ունիվերսալ և մասնագիտացված մարգարիններ և յուղերի, ճարպաթթուների տրանսիզոմերների նվազագույն պարունակությամբ կաթնային յուղի փոխարինիչներ: