ԿԵՏՉՈՒՊ

«Primo» կետչուպը հիասքանչ համ է և անփոփոխ բարձր որակ։ «Primo» կետչուպը չի պարունակում ԳՄՕ։ Լայն տեսականի։ Առանց համի ուժեղացուցիչների։ Պատրաստված է արևի տակ հասունացած լոլիկներից, բնական կանաչիներից և համեմունքներից։ Եզակի բաղադրատոմս։
Ընկերությունը առաջարկում է կետչուպի հետևյալ տեսակները` Տոմատային, Չիլի, Խորովածի և Հայկական։

«ՍանՖուդ» ընկերությունը հատուկ երեխաների համար՝ վառ փաթեթավորմամբ մշակել և արտադրել է «Kids» ապրանքանիշով նոր կետչուպ, որն ունի հատուկ բաղադրատոմս ՝ պատրաստվում է թարմ լոլիկներից ՝ մինիմալ աղի պարունակությամբ, չի պարունակում կոնսերվանտներ, ունի յուրահատուկ փափուկ համ: Այն հաջողությամբ ներկայացվել է Մոսկվայում՝ ՊրոդԷքսպո 2025, Դուբայում՝ Գալֆուդ 2025 ցուցահանդեսներում:

Հատուկ արտահանման համար ընկերությունը մշակել է «Դալլաս» ապրանքանիշը, որն առանձնահատուկ է իր յուրօրինակ վառ փաթեթավորմամբ: Այս նոր հայեցակարգը մշակվել է Եվրոմիության և ԱՄՆ ստանդարտները հաշվի առնելով և հաջողությամբ ներկայացվել է Մոսկվայում՝ ՊրոդԷքսպո 2025 , Դուբայում՝ Գալֆուդ 2025 ցուցահանդեսներում :