ՀԱԼԱԾ ԲՈՒՍԱԿԱՆ ԽԱՌՆՈՒՐԴ
Հալած բուսական խառնուրդը իսկապես կախարդական հատկություններով օժտված յուրահատուկ մթերք է:
Բացակայում է կաթնային շաքարը։ Որոշ մարդիկ տառապում են կաթնամթերքների նկատմամբ ալերգիայով կամ լակտոզայի նկատմամբ անհանդուրժողականությամբ, որը թույլ չի տալիս նրանց սննդի մեջ նույնիսկ սերուցքային կարագ օգտագործել։ Հալած բուսական խառնուրդը ամբողջովին զուրկ է և՛ լակտոզայից և՛ կազեինից: Այդ պատճառով թույլատրվում է բոլորին։
Շատ են կարճ շղթաներով ճարպաթթուները։ Հալած յուղում ավելի շատ են կարճ շղթաներով ճարպաթթուները, քան սերուցքային կարագում, նախ և առաջ յուղաթթուն (բուտիրատը), որի օգուտը օրգանիզմի համար հսկայական է։ Տվյալ միացությունը օժտված է հակաբորբոքային ակտիվությամբ, կարգավորում է մարսողությունը և պահպանում է արյան մեջ շաքարի ճիշտ մակարդակը, նպաստում է նիհարելուն և սիրտ-անոթային համակարգի առողջացմանը։
Ծխի առաջացման առավել բարձր ջերմաստիճան: Սերուցքային կարագի դեպքում այդ ցուցանիշը կազմում է մոտ 176°C, հալածի դեպքում` 232°C . Ինչո՞ւ է դա այդքան կարևոր։ Որովհետև որքան բարձր է յուղի ծխեցման ջերմաստիճանը, այնքան այն պիտանի է սննդի պատրաստման համար, քանի որ տաքացնելիս երկար ժամանակ չի օքսիդանում և չի այրվում։ Իսկ հենց օքսիդացած յուղերն են օժտված օրգանիզմի վրա առավել ուժեղ բացասական ազդեցությամբ։ Ինչպես նաև տաքացնելիս, բարձր ջերմաստիճանների դեպքում հալած խառնուրդը չի այրվում և չի առաջացնում այրման մթերքներ և կանցերոգեն նյութեր։
Հալած բուսական խառնուրդը ներկայացված է այնպիսի ապրանքանիշներով, ինչպիսիք են` «Իմպերիա վկուսա» և «Ցարսկայա», որոնք համապատասխանում են բոլոր միջազգային ստանդարտներին։
ԻՄՊԵՐԻԱ ՎԿՈՒՍԱ
«Իմպերիա վկուսա» հալած խառնուրդը ունիվերսալ օգտագործման մթերք է։
1․ Հիանալի է տապակելու, շոգեխաշելու, թխվածքի, պատրաստի ուտեստներին ավելացնելու համար։
- Ուժեղ տաքացնելիս կանցերոգեն նյութեր չեն առաջանում, չի ցայտում, չի փրփրում և չի ծխում։
- Սա բարձրորակ մթերք է`պատրաստված բացառապես բնական բուսական ճարպերից ու յուղերից, չի պարունակում կոնսերվանտներ։ Խորհուրդ է տրվում օգտագործել պահքի ժամանակ։
- «Իմպերիա վկուսա» հալած խառնուրդը օգտակար է առողջության համար, քանի որ չի պարունակում տրանսիզոմերներ և խոլեսթերին։ Կարող է օգտագործվել դիետիկ սննդի համար։
- Հալած խառնուրդը ունի երկար պահպանման ժամկետ, քանի որ 99.9% բաղկացած է բուսական յուղերից և փաթեթավորված է ստերիլ, հերմետիկ տարայի մեջ, որը խոչընդոտում է ճարպերի օքսիդացմանը և կծվահամի առաջացմանը։
Ընկերությունը առաջարկում է 400 գրամից մինչև 18 կգ փաթեթավորմամբ։
ՑԱՐՍԿԱՅԱ
Նրանց, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին, բայց սովոր են հալած յուղին, մենք առաջարկում ենք արժանի այլընտրանք`«Ցարսկայա» հալած խառնուրդը։ Սա բարձրորակ մթերք է, պատրաստված բացառապես բնական բուսական յուղերից, չի պարունակում կոնսերվանտներ և արհեստական ներկանյութեր։ Հալած խառնուրդը ցանկացած ուտեստ ավելի համեղ կդարձնի, հիանալի է ամենատարբեր խորտիկներ տապակելու համար։ Այն չի առաջացնում կանցերոգեններ, պահպանում և բացահայտում է թարմ բաղադրիչների սկզբնական համը։ Այս մթերքը իր մեջ համադրում է բուսական յուղերի օգտակարությունը և սերուցքի նուրբ համը։ Հալած խառնուրդը խորհուրդ է տրվում օգտագործել պահքի ժամանակ, ինչպես նաև դիետիկ սնվելու համար։
Ընկերությունը առաջարկում է 800 գ, 1.6 կգ, 2.4 կգ փաթեթեվորմամբ։