ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


ՙ՞Սանֆուդ՞ ընկերությունը ստեղծվել է 2009 թ.։ Կարճ ժամանակահատվածի ընթացքում ընկերությունը կարողացել է դառնալ Հայաստանի յուղա-ճարպային բնագավառի առաջատարը։ Ընկերությունը առաջատար դիրքեր է գրավում հալած յուղերի (խառնուրդների) շուկայում։

Մեր արտադրությունը՝ դա արտադրության բոլոր փուլերում պատրաստվող արտադրանքի որակի վերահսկման համակարգված մոտեցում է, ինչը թույլ է տալիս սպառողին տրամադրել բացառապես օգտակար և համեղ արտադրանք։

Որակ՝ մենք մեր սպառողներին առաջարկում ենք միայն բարձրորակ, բացառիկ ըստ իրենց բաղադրության և համեղ մթերքներ։

Գնային քաղաքականություն՝ մենք ուշադրություն ենք դարձնում սպառողական զամբյուղի աճի տեմպերին, այդ պատճառով մեր արտադրանքը լավագույն առաջարկն է ընտանքի առողջության և ընտանեկան բյուջեի մասին հոգացող սպառողների համար։

Սեփական բացառիկ բաղադրատոմսերի համակցում բիզնեսի և մրցակցային միջավայրի պահանջների ժամանակակից և կատարելագործված տեխնոլոգիաների հետ՝ ահա այն բաղկացուցիչները, որոնք թույլ են տալիս «Սանֆուդ» ՍՊԸ ամուր դիրքեր գրավել պարենային ապրանքների շուկայում։

Այսօր, առաջարկի մշտական աճի պայմաններում, սպառողների վստահությանն ու նրա ընտրության գերակայությանը կարելի է հասնել միայն արտադրանքի անվտանգության բարձր ստանդարտների, որակի համապատասխանության պայմանների դեպքում։

Իր գոյության կարճ ժամանակահատվածի ընթացքում ընկերությունը հասցրել է ձեռք բերել ժողովրդականություն ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին սպառողական շուկայում։

“Սան Ֆուդ” ԲԲԸ-ն “ԿՌՏՑ ԷՖԿՈ-Կասկադ” ՍՊԸ-ի պաշտոնական ներկայացուցիչն է, որն առաջատարն է իր ոլորտում և հուսալի գործընկեր: «Էֆկո» ընկերությունը արտադրում է ունիվերսալ և մասնագիտացված մարգարին և ճարպեր, կաթնային ճարպի փոխարինիչներ, ճարպաթթուների տրանս-իզոմերների նվազագույն պարունակությամբ:

Կատալոգ 1 | Կատալոգ 2 | Կատալոգ 3















Ընկերության առաքելությունը


Հայկական բիզնեսի և հայկական գործարար մշակույթի զարգացումն է սեփական գիտատեխնոլոգիական և կադրային ներուժի կատարելագործման միջոցով։

Ընկերության բիզնեսի զարգացման համար «Սանֆուդ» ընկերությունը՝

- արտադրության մեջ ներդնում է ժամանակակից, արդիական և գիտական ծավալուն տեխնոլոգիաներ,

- ձգտում է արտադրության ընդլայնմանը,

- ձգտում է ավելացնել շուկայի բաժնեմասը, սպառման շուկաների ընդլայնմանն ու գործունեության բնագավառների դիվերսիֆիկացիային,

- ներդնում է բիզնեսի վարման համաշխարհային ստանդարտները գործընկերների հետ հարաբերություններում, հոգ է տանում և նպաստում է գործընկերների բիզնեսի բարգավաճմանը։

Ընկերությունը շուկայում ներկայանում է այպիսի բրենդերի ներքո, ինչպիսիք են՝ Իմպերիա վկուսա, Ցարսկայա, Մասելկո, Սոնյաչնա Դոլինա։

Տվյալ պահին ընկերությունը արտադրանքն արտահանում է Ռուսաստան, ԱՄՆ, Վրաստան։

Ֆինանսական հաշվետվություններ 2017թ.
ձև 1 | ձև 2 Հաշվետվություն - 1 2




ՆՎԱՃՈՒՄՆԵՐ


2011 թ.՝ մասնակցություն Armenia EXPO 2011 ցուցահանդեսին, ոսկե մեդալ արտադրանքի որակի համար,
2013 թ.՝ «Սանֆուդ» ընկերության մասնագետների կողմից Վրաստանում հալած յուղի արտադրության ինժեներինգ, պատրաստում, մոնտաժ, կարգաբերում և տեխնոլոգիական ապահովում,
2014 թ.՝ մասնակցություն Armenia EXPO 2014 ցուցահանդեսին, ոսկե մեդալ «Ցարսկոյե» ԱՆ ներքո արտադրվող արտադրանքի որակի համար,
2016 թ.՝ մասնակցություն Ֆրանսիայում պարենային մթերքների ցուցահանդեսին, ք. Փարիզ, ոսկե մեդալ
2016 թ.՝ մասնակցություն World Food ցուցահանդեսին, ոսկե մեդալ «Տարվա մթերք» նոմինացիայում։
2017 թ.՝ մասնակցություն Պրոդէքսպո ցուցահանդեսին, ք. Մոսկվա, արծաթե մեդալ «Տարվա լավագույն մթերք» նոմինացիայում։
2018 թ.՝ մասնակցություն Պրոդէքսպո ցուցահանդեսին, ք. Մոսկվա, արծաթե մեդալ «Տարվա լավագույն մթերք» նոմինացիայում։