մեր մասին

«Սանֆուդ» ընկերությունը ստեղծվել է 2009 թվականին։ Կարճ ժամանակահատվածում ընկերությունը դարձավ Հայաստանի յուղաճարպային բնագավառի առաջատարը և մինչ օրս պահպանում է առաջատարի դիրքը։ 2021 թվականին գործարկվեցին մայոնեզի, կետչուպի և խտացրած կաթի հոսքագծեր՝ դառնալով անփոխարինելի, համեղ լրացում ցանկացած սեղանի համար։

Մեր արտադրությունը նորագույն ժամանակակից  սարքավորումների  և  օրիգինալ բաղադրատոմսերի համադրություն է, որոնք մշակվում են մեր ժամանակակից հետազոտական լաբորատորիայում՝ որակյալ բաղադրիչների և ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ:

Մեր հաջողության գրավականը արտադրանքի որակի և արտադրության անվտանգության ամենօրյա վերահսկումն է  ISO 2200:2018  ստանդարտի  համապատասխան։  BSI Բրիտանական ստանդարտների ինստիտուտի կողմից իրականացվող պարբերական աուդիտը հաստատում է «Սանֆուդ» ընկերությունում սննդային անվտանգության համակարգի անընդհատ և անխափան աշխատանքը։

 Ընկերության գնային քաղաքականությունը` մենք  հաշվի ենք առնում սպառողական զամբյուղի աճի տեմպերը, այդ պատճառով մեր ընկերությունը առաջարկում է իրենց ընտանիքի առողջության և ընտանեկան բյուջեի մասին հոգացող սպառողների համար  լավագույն գնային առաջարկություններով արտադրանք։

Ընկերության արտադրանքը հաջողություն է վայելում նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Ընկերությունն իր արտադրանքն արտահանում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Վրաստանը, Ղազախստանը, Իսրայելը, Ռուսաստանը և այլն:

«Սանֆուդ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի տարածքում «ԷՖԿՈ» և «Cargill» ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն ու բացառիկ դիստրիբյուտորը, որոնք առաջատար դիրքեր են զբաղեցնում իրենց ոլորտում և իրենց դրսևորել են որպես հուսալի գործընկերներ: Ընկերությունները արտադրում են ունիվերսալ և մասնագիտացված մարգարիններ և յուղերի, ճարպաթթուների տրանսիզոմերների նվազագույն պարունակությամբ կաթնային յուղի փոխարինիչներ:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Հայկական  բիզնեսի և հայկական գործարար մշակույթի զարգացում սեփական գիտատեխնոլոգիական և կադրային պոտենցիալի միջոցով։
«Սանֆուդ» ընկերությունը բիզնեսի զարգացման համար`
– արտադրությունում  ներդնում է  ժամանակակից, նորարարական և գիտատար տեխնոլոգիաներ։


-ձգտում է արտադրության ընդլայնմանը և բազմազանեցնելուն։


– ձգտում է  շուկայում բաժնի ավելացմանը, սպառման շուկաների ընդլայնմանը և գործունեության ոլորտների բազմազանեցմանը։


– գործընկերների հետ բիզնեսը իրականացնում է համաձայն բիզնեսը վարելու համաշխարհային ստանդարտների,  հոգ է տանում և նպաստում  գործընկերների բիզնեսի բարգավաճմանը։


Ընկերությունը  շուկայում ներկայացված է այնպիսի ապրանքանիշերով, ինչպիսիք են` Իմպերիա վկուսա, Ցարսկայա, Մասելկո, Սոնյաչնա Դոլինա, Ֆավորիտ, Primo։

ՆՎԱՃՈՒՄՆԵՐ

2011թ.՝ մասնակցություն Armenia EXPO 2011 ցուցահանդեսին, թողարկվող արտադրանքի որակի համար ոսկե մեդալի նվաճում,
2013թ.՝ «Սանֆուդ» ընկերության ինժինիրինգի մասնագետների կողմից Վրաստանում  իրականացվել են հետևյալ աշխատանքները` հալած յուղի  արտադրության պատրաստում, մոնտաժ, կարգաբերում և տեխնոլոգիական ապահովում,
2014թ.՝ մասնակցություն Armenia EXPO 2014 ցուցահանդեսին, «Ցարսկոյե» ապրանքանիշի ներքո թողարկվող արտադրանքի որակի համար ոսկե մեդալի նվաճում,
2016թ.՝ մասնակցություն Ֆրանսիայում, ք. Փարիզ, պարենային մթերքների ցուցահանդեսին, ոսկե մեդալի նվաճում,

2016թ.՝ մասնակցություն World Food ցուցահանդեսին, ոսկե մեդալի նվաճում «Տարվա մթերք» անվանակարգում։

2017թ.՝ մասնակցություն Պրոդէքսպո ցուցահանդեսին Մոսկվա քաղաքում,  արծաթե մեդալի նվաճում «Տարվա լավագույն մթերք» անվանակարգում։

2018թ.՝ մասնակցություն Պրոդէքսպո ցուցահանդեսին Մոսկվա քաղաքում, արծաթե մեդալի նվաճում «Տարվա լավագույն մթերք» անվանակարգում։

2019թ.՝ մասնակցություն Պրոդէքսպո ցուցահանդեսին Մոսկվա քաղաքում, ոսկե մեդալի նվաճում «Տարվա լավագույն մթերք» անվանակարգում։

2019թ.՝  Հայաստանի Սպառողների Միության Ազգային Ասոցիացիայի որոշմամբ  «Լայն Սպառում և Սպառողների պահանջարկի առաջատար» մրցանակի ստացում։
2020թ.՝ մասնակցություն Պրոդէքսպո ցուցահանդեսին Մոսկվա քաղաքում, ոսկե մեդալի նվաճում «Տարվա լավագույն մթերք» անվանակարգում։

2021թ.՝  «Իմպերիա վկուսա» ապրանքանիշի ներքո թողարկվող հալեցրած խառնուրդ արտադրատեսակի համար «Որակի Նշան» մրցանակի նվաճում։