ՙ՞Սանֆուդ՞ ընկերությունը ստեղծվել է 2009 թ.։ Կարճ ժամանակահատվածի ընթացքում ընկերությունը կարողացել է դառնալ Հայաստանի բուսայուղային բնագավառի առաջատարը։ Ընկերությունը առաջատար
դիրքեր է գրավում հալած յուղերի (խառնուրդների) շուկայում։
Մեր արտադրությունը՝ դա արտադրության բոլոր փուլերում պատրաստվող արտադրանքի որակի վերահսկման
համակարգված մոտեցում է, ինչը թույլ է տալիս սպառողին տրամադրել բացառապես օգտակար և համեղ
արտադրանք։
Որակ՝ մենք մեր սպառողներին առաջարկում ենք միայն բարձրորակ, բացառիկ ըստ իրենց բաղադրության և
համեղ մթերքներ։
Հալած բուսայուղային խառնուրդ՝ սա յուրահատուկ մթերք է, որն օժտված է իսկապես կախարդական հատկություններով։
Բացակայում է կաթնային շաքարը։ Որոշ մարդիկ տառապում են կաթնամթերքի նկատմամբ ալերգիայով կամ լակտոզայի անտանելիությամբ, ինչի պատճառով չեն կարող սննդի մեջ օգտագործել նույնիսկ կարագը։ Հալած բուսական խառնուրդը ամբողջությամբ զուրկ է և՛ լակտոզայից, և՛ կազեինից։ Դրա համար կարող են օգտագործել բոլորը։
Շատ կարճ ճարպաթթուներ՝ հալած յուղում կարճ շղթայական ճարպաթթուներն ավելի շատ են, քան կարագում։ Առաջին հերթին դա վերաբերում է յուղաթթվին (բուտրատին), որի օգտակարությունը օրգանիզմի համար ահռելի է։ Տվյալ միացությունն օժտված է հակաբորբոքային ակտիվությամբ, կարգավորում է մարսողությունը և պահպանում է արյան շաքարի ճիշտ մակարդակը, նպաստում է նիհարեցմանն ու սիրտ-անոթային համակարգի առողջացմանը։ Տրանսիզոմերների քանակը ձգտում է 0%:
Ծուխ առաջեցման կետը ավելի բարձր է՝ քան կարագի մոտ, այս ցուցանիշը կազմում է մոտավորապես 176 ºC, իսկ հալած յուղի մոտ՝ 232ºC։
Ինչո՞ւ է դա կարևոր։ Այն պատճառով, որ ինչքան բարձր է յուղի ծուխ առաջեցման կետը, այնքան սննդամթերքը չի այրվում և չի առաջեցնում կանցերոգեն նյութեր։
Հալած բուսայուղային խառնուրդը ներկայանում է այնպիսի բրենդերի ներքո, ինչպիսիք են՝ Իմպերիա Վկուսա, Ցարսկայա։.
Ընկերության սփրեդերն արտադրվում են բուսական յուղի և բուսական ճարպերի հիման վրա, ունեն հավասարակշռված կազմ և հարմար են բուտերբրոդներ պատրաստելու, թխելու, տապակելու, շիլաներին ու ճաշատեսակներին ավելացնելու համար։
Ընկերության սփրեդերը հարուստ են չհագեցած ճարպաթթուներով, որոնք մարդուն անհրաժեշտ են սրտի առողջության, նորմալ աճի և վիտամինների ու սնուցող նյութերի ակտիվ յուրացման համար։ Սփրեդերը մշակելիս Ճարպաթթուների կազմը դրանցում համարյա թե չի փոփոխվում, այդ պատճառով սփրեդերում դրանց տրանսիզոմերները համարյա բացակայում են։
Մարգարին՝ "Sunfood" կաթնային մարգարինը պատրաստվում է բուսական յուղի հիման վրա՝ ավելացնելով կաթ, էմուլգատորներ և բուրավետիչներ։
Մարգարինը հանդիսանում է բարձր կալորիականությամբ մթերք։ Կազմով այն հիշեցնում է կարագը և կարող է դրան փոխարինել։ Պարունակում է PP, A, E վիտամիններ, ինչպես նաև միկրոտարրերի (մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր, նատրիում, կալցիում) շարք, որոնք անհրաժեշտ են մարդու նորմալ կենսագործունեության համար և հատկապես կարևոր է, որ չի պարունակում տրանսիզոմերներ։
«Favorite» Խմորիչը երաշխավորվում է բարձրացնել ձեր խմորն ու օգնել խմորի մի կտորը վերածել փխրուն բոքոնի կամ բուրավետ տորթի: