ԱՂ
Աղը կենսական նշանակություն ունի մարդու, ինչպես նաև բոլոր այլ կենդանի էակների կենսագործունեության համար։ Աղի մեջ քլորի իոնը հանդիսանում է հիմնական նյութը ստամոքսահյութի կարևոր բաղադրիչի` աղաթթվի արտադրության համար: Նատրիումի իոնները, այլ տարրերի իոնների հետ միասին, մասնակցում են նյարդային ազդակների փոխանցմանը, մկանային մանրաթելերի կծկմանը, այդ պատճառով մարմնում դրանց անբավարար խտությունը հանգեցնում է ընդհանուր թուլության, հոգնածության ավելացման և նյարդամկանային այլ խանգարումների:
Խոհարարության մեջ աղը կիրառվում է որպես կարևոր համեմունք։ Աղն ունի յուրաքանչյուր մարդու ծանոթ բնորոշ համ, առանց որի սնունդը անհամ է թվում։
Ընկերությունն առաջարկում է Խոհարարական խոշոր աղ և Յոդացված աղ: