ՀԱԼԱԾ ԲՈՒՍԱԿԱՆ ԽԱՌՆՈՒՐԴ


Հալած բուսական խառնուրդ՝ սա յուրահատուկ մթերք է, որն օժտված է իսկապես կախարդական հատկություններով։

Բացակայում են կաթնային բաղադրիչները։ Որոշ մարդիկ տառապում են կաթնամթերքի նկատմամբ ուժեղ ալերգիայով կամ լակտոզայի անտանելիությամբ, ինչի պատճառով չեն կարող սննդի մեջ օգտագործել նույնիսկ կարագը։ Հալած բուսական խառնուրդը ամբողջությամբ զուրկ է և՛ լակտոզայից, և՛ կազեինից։ Դրա համար կարող են օգտագործել բոլորը։

Շատ կարճ ճարպաթթուներ՝ հալած յուղում կարճ շղթայական ճարպաթթուներն ավելի շատ են, քան կարագում։ Առաջին հերթին դա վերաբերում է յուղաթթվին (բուտրատին), որի օգտակարությունը օրգանիզմի համար ահռելի է։ Տվյալ միացությունն օժտված է հակաբորբոքային ակտիվությամբ, կարգավորում է մարսողությունը և պահպանում է արյան շաքարի ճիշտ մակարդակը, նպաստում է նիհարեցմանն ու սիրտ-անոթային համակարգի առողջացմանը։

Ծխեցման ավելի բարձր կետ՝ կարագի մոտ այս ցուցանիշը կազմում է մոտավորապես 176 ºC, իսկ հալած յուղի մոտ՝ 232։ Ինչո՞ւ է դա կարևոր։ Այն պատճառով, որ ինչքան բարձր է յուղի ծխեցման կետը, այնքան այն ավելի հարմար է սնունդ պատրաստելու համար, քանի որ տաքացնելիս երկար ժամանակ չի օքսիդանում։ Իսկ հենց օքսիդացված ճարպերն են օժտված օրգանիզմի վրա առավել ուժեղ բացասական ազդեցությամբ։ Բացի դրանից բարձր ջերմաստիճաններում տաքացնելիս հալած խառնուրդը չի այրվում և չի առաջացնում այրման մթերքներ և կանցերոգեն նյութեր։

Հալած բուսական խառնուրդը ներկայանում է այնպիսի բրենդերի ներքո, ինչպիսիք են՝ Իմպերիա վկուսա, Ցարսկայա։





Իմպերիա Վկուսա







Ցարսկայա







ՍՓՐԵԴ


Ընկերության սփրեդերն արտադրվում են բուսական յուղի և բուսական ճարպերի հիման վրա, ունեն հավասարակշռված կազմ և հարմար են բուտերբրոդներ պատրաստելու, թխելու, տապակելու, շիլաներին ու ճաշատեսակներին ավելացնելու համար։

Ընկերության սփրեդերը հարուստ են չհագեցած ճարպաթթուներով, որոնք մարդուն անհրաժեշտ են սրտի առողջության, նորմալ աճի և վիտամինների ու սնուցող նյութերի ակտիվ յուրացման համար։ Սփրեդերը մշակելիս Ճարպաթթուների կազմը դրանցում համարյա թե չի փոփոխվում, այդ պատճառով սփրեդերում դրանց տրանսիզոմերները համարյա բացակայում են։






Իմպերիա Վկուսա







Ցարսկիյ







Մասելկո







Սոնյաչնա Դոլինա





ՄԱՐԳԱՐԻՆ


Մարգարին՝ Sunfood կաթնային մարգարինը պատրաստվում է բուսական յուղի հիման վրա՝ ավելացնելով կաթ, էմուլգատորներ և բուրավետիչներ։

Մարգարինը հանդիսանում է բարձր կալորիականությամբ մթերք։ Կազմով այն հիշեցնում է կարագը և կարող է դրան փոխարինել։ Պարունակում է PP, A, E վիտամիններ, ինչպես նաև միկրոտարրերի (մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր, նատրիում, կալցիում) շարք, որոնք անհրաժեշտ են մարդու նորմալ կենսագործունեության համար և հատկապես կարևոր է, որ չի պարունակում տրանսիզոմերներ։





ՍԱՆՖՈՒԴ ԿԱԹՆԱՅԻՆ





ԽՄՈՐԻՉ


Favorite խմորիչը շատ հետաքրքիր բաղադրիչ է, որը բաղկացած է 55% բարձրորակ սպիտակուցից , հարուստ է
հանքանյութերով և ամինաթթուներով, որոնք էլ օգնում են կարգավորել սննդանյութերի տարածումն ամբողջ
մարմնում:
«Favorite» Խմորիչը երաշխավորվում է բարձրացնել ձեր խմորն ու օգնել խմորի մի կտորը վերածել փխրուն բոքոնի
կամ բուրավետ տորթի:




Ֆավորիտ