ISSO 22000

2019-07-15




Մեր ընկերությունը հուլիսին անցել է աուդիտ ըստ միջազգային ISO 22000 ստանդարտի, որը պահանջներ է սահմանում սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգի համար։

ISO 22000 ստանդարտը նախատեսված է սննդային շղթայում մասնակցող սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի հավաստագրման համար։

Սննդամթերքի ձեռնարկություններին ներկայացվող անհրաժեշտ պահանջները, որոնք ներառված են ISO 22000 ստանդարտում հետևյալն են՝

  • թողարկվող արտադրանքի անվտանգության ապահովում դրա արտադրության ու պահպանման ժամանակ,
  • արտադրանքի արտադրության համար միայն մասնագիտացված տեխնիկայի, մեքենաների ու սարքավորման կիրառում,
  • շենքերի ու շինությունների շահագործրման անվտանգություն, սարքավորման ժամանակին ստուգում և դրա տեխնիկական սպասարկում,
  • ջրով, գոլորշով և օդով ժամանակին և բավարար քանակով մատակարարում,
  • արտադրության մեջ կիրառվող հումքի և նյութերի ճիշտ օգտագործում,
  • կիսաֆաբրիկատների ու պատրաստի սննդամթերքների հետ ճիշտ վերաբերմունք,
  • մակերեսների ու սարքավորման աղտոտման կանխման միջոցառումների անցկացում,
  • վնասարարների վերահսկում,
  • սանիտարա-հիգիենիկ միջոցներ,
  • ձեռնարկությունում աշխատող անձնակազմի հիգիենա և առողջություն։

Տվյալ ստանդարտը մշակվել է այն բանի համար, որպեսզի օգնի կազմակերպություններին՝ սննդային շղթային մասնակիցներին, անկախ դրանց չափերի, միանշանակ գրավել շուկայի իրենց սեգմենտներն ու հաջողությամբ մեծացնել դրանց սահմաններն ու բավարարել շահագրգիռ կողմերի, ներառյալ կազմակերպության հաճախորդների պահանջները։

Կազմակերպությունում ըստ ISO 220000 ստանդարտի պահանջների սննդային անվտանգության կառավարման համակարգի ներդրման մի շարք առավելություններ գոյություն ունեն։

Ներքին առավելություններ՝

1. Ստանդարտի հիմքում տեխնոլոգիական պրոցեսի յուրաքանչյուր փուլում սննդամթերքների պահպանության բոլոր պարամետրերին վերաբերող համակարգային մոտեցումն է,

2. Ելքային արտադրանքի անվտանգության վրա ազդող բոլոր պարամետրերի վերահսկողությունը,

3. Սննդամթերքի արտադրության  և պահպանման անվտանգության միջոցների ապահովման պատասխանատվության բաշխումը,

4. Ձեռնարկության հիմնական ջանքերի ու ռեսուրսների կենտրոնացումը հայտնաբերված կրիտիկական ու վերահսկման ենթակա կետերում,

5. Կանխարգելող միջոցների ժամանակին օգտագործումը։

Արտաքին առավելություններ՝

1. Սպառողների վստահության մեծացում արտադրվող արտադրանքի նկատմամբ,

2. Սպառման շուկաների ընդլայնում,

3. Ձեռնարկության ու արտադրանքի մրցունակության բարձրացում,

4. Ներդրումային գրավչության աճ,

5. Որակյալ և անվտանգ սննդամթերքի արտադրողի ամուր հեղինակության ստեղծում,

6. Վերահսկման ենթակա կետերի անսխալական հայտնաբերում և դրանց վերահսկման ժամանակին անհրաժեշտ մակարդակի ապահովում։