ՀԱԼԱԾ ԲՈՒՍԱԿԱՆ ԽԱՌՆՈՒՐԴ


Հալած բուսական խառնուրդ՝ սա յուրահատուկ մթերք է, որն օժտված է իսկապես կախարդական հատկություններով։

Բացակայում են կաթնային բաղադրիչները։ Որոշ մարդիկ տառապում են կաթնամթերքի նկատմամբ ուժեղ ալերգիայով կամ լակտոզայի անտանելիությամբ, ինչի պատճառով չեն կարող սննդի մեջ օգտագործել նույնիսկ կարագը։ Հալած բուսական խառնուրդը ամբողջությամբ զուրկ է և՛ լակտոզայից, և՛ կազեինից։ Դրա համար կարող են օգտագործել բոլորը։

Շատ կարճ ճարպաթթուներ՝ հալած յուղում կարճ շղթայական ճարպաթթուներն ավելի շատ են, քան կարագում։ Առաջին հերթին դա վերաբերում է յուղաթթվին (բուտրատին), որի օգտակարությունը օրգանիզմի համար ահռելի է։ Տվյալ միացությունն օժտված է հակաբորբոքային ակտիվությամբ, կարգավորում է մարսողությունը և պահպանում է արյան շաքարի ճիշտ մակարդակը, նպաստում է նիհարեցմանն ու սիրտ-անոթային համակարգի առողջացմանը։

Ծխեցման ավելի բարձր կետ՝ կարագի մոտ այս ցուցանիշը կազմում է մոտավորապես 176 ºC, իսկ հալած յուղի մոտ՝ 232։ Ինչո՞ւ է դա կարևոր։ Այն պատճառով, որ ինչքան բարձր է յուղի ծխեցման կետը, այնքան այն ավելի հարմար է սնունդ պատրաստելու համար, քանի որ տաքացնելիս երկար ժամանակ չի օքսիդանում։ Իսկ հենց օքսիդացված ճարպերն են օժտված օրգանիզմի վրա առավել ուժեղ բացասական ազդեցությամբ։ Բացի դրանից բարձր ջերմաստիճաններում տաքացնելիս հալած խառնուրդը չի այրվում և չի առաջացնում այրման մթերքներ և կանցերոգեն նյութեր։

Հալած բուսական խառնուրդը ներկայանում է այնպիսի բրենդերի ներքո, ինչպիսիք են՝ Իմպերիա վկուսա, Ցարսկայա։





Իմպերիա Վկուսա



Իմպերիա Վկուսա հալած խառնուրդ – ունիվերսալ օգտագործման մթերք։

1. Շատ հարմար է տապակելու, շոգեխաշելու, թխելու, պատրաստի ճաշատեսակներին ավելացնելու համար։

2. Ուժեղ տաքանալիս չի առաջացնում կանցերոգեն նյութեր, չի ճայթում, չի փրփրում և չի ծխում։

3. Այս բարձրորակ մթերքը պատրաստված է բացառապես բնական բուսական ճարպերից ու յուղերից, չի պարունակում կոնսերվանտներ։ Խորհուրդ է տրվում պասի ժամանակ։

4. «Իմպերիա վկուսա» հալած խառնուրդն օգտակար է առողջության համար, քանի որ չի պարունակում տրանսիզոմերներ և խոլեսթերին։ Կարող է օգտագործվել դիետիկ սննդի համար։

5. Հալած խառնուրդը ունի պահպանման երկար ժամկետ, պայմանավորված հերմետիկ փաթեթավորմամբ ու մթերքի բարձր յուղայնությամբ։

 

Ընկերությունն առաջարկում է 650 գ մինչև 18 կգ փաթեթավորմամբ։







Ցարսկայա



Ցարսկայա հալած բուսական խառնուրդի օգտակարությունը հետևյալում է՝ այն հանդիսանում է A և E վիտամինների աղբյուր, որոնք օժտված են հակաօքսիդանտային ներուժով։

Մթերքը դասվում է երիտասարդացնողների թվին և համարվում է գտածո բոլոր նրանց համար, ովքեր երազում են երկար տարիներ պահպանել մաշկի հարթ մակերեսն ու առաձգականությունը, թույլ է տալիս ստանալ ոչ հագեցած ճարպեր։ Վերջիններս անհրաժեշտ են օրգանիզմին սեռական հորմոնների արտադրության և առողջ նյարդային համակարգի պահպանման համար։

Ընկերությունն առաջարկում է 800 գ մինչև 3 կգ փաթեթավորմամբ։